Արաբյան Ցողիկ Բաղդասարի (Բոգդանի)
1910-1966թթ․
Արաբյան Ցողիկը ծնվել է Կարսում 1910 թվականի նոյեմբերի 6-ին: Հայոց ցեղասպանության ժամանակ Ցողիկի ընտանիքը մեծ դժվարությամբ փախել է Ալեքսանդրոպոլ, իսկ այնտեղից Թիֆլիս: Թիֆլիսում Ցողիկը ավարտել է դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Երևան և ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, որը ավարտել է 1932թ.:
1941թ. ամուսնացել է իր համակուրսեցու` շինարար Աբրահամ Խաչատրյանի հետ:
Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արհեստանոցում` Գեորգի Թամանյանի ենթակայության տակ։
1948թ.-ին մասնակցել է կին ճարտարապետների համամիութենական ստեղծագործական մրցույթին, որտեղ ստացել է մրցանակ` 4 հոգանոց ընտանիքի համար նախատեսված տան նախագծի համար: 1950թ.-ին Ցողիկը իր ամուսնու հետ միասին ստացավ հողակտոր Այգեձորում և իր նախագծով տուն կառուցելու թույլտվություն, որտեղ էլ հետագայում բնակվեցին ամուսինները` իրենց երկու երեխաների հետ: 1956թ.-ից Ճարտարապետների միության անդամ է։
Արաբյան Ցողիկի հիմնական աշխատանքներն են`
Ագարակ գյուղի պլանավորում,
ԳյումուշՀԷԿ և ՔանաքեռՀԷԿ բանվորական շենքերի կառուցապատում,
Երևանում Օրջոնիկիձե պողոտայում գտնվող՝ Մետաքսի գործարանի բնակելի շենքի նախագծում,
Երևանի N 447 գործարանի արտադրական մասնաշենքերի նախագծում,
Քանաքեռում գտնվող դպրոցի և մանկապարտեզ-մսուրի նախագծում,
մանկապարտեզ֊մսուր Ջերմուկում,
առողջարան Ջերմուկում,
Կառավարության Տան ինտերիերի մշակում Երևանում,
Օպերայի և Բալետի շենքի ինտերիերի մշակում Երևանում:
լուսանկարները՝ ընտանեկան արխիվից
նյութի աղբյուրը ՝http://goethe-zentrum.am/hy/event/20-8/
Kommentare